Hovhannes tumanyan patmvacqner
Hovhannes tumanyan anush!
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Մեր ուխտը
2.
Hovhannes tumanyan patmvacqner
Հայոց լեռներում
3. Հրաժեշտ
4. Իմ սերը
5. Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
6. Գարնան հիշողություն
7.
Hovhannes tumanyan patmvacqner dmd
Մոռացված սեր
8. Տրտունջ
9. Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում
ՄԵՐ ՈՒԽՏԸ
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապա